ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

Sandra Solar ընկերությունն առաջարկում է միակողմանի և երկկողմանի սիլիցիումային Canadian Solar մոնոկրիստալ վահանակներ։ Մենք տեղադրում ենք 540-600 վատտ հզորության արևային պանելներ, որոնք իրենց էֆեկտիվության շնորհիվ աչքի են ընկնում բարձր արտադրողականությամբ։ Դիմացկուն են, ի վիճակի են դիմանալ ձյան հաստ շերտերին, ուժգին քամիներին, բարձր ջերմաստիճանային պայմաններում ապահովում են գերազանց դիմադրություն։


Մոնոկրիստալ միակողմանի և երկկողմանի արևային պանելները մշտապես կատարելագործվում են իրենց տեսակով։ Ուրախությամբ կարող ենք հայտնել, որ մեր կողմից տեղադրվող արևային վահանակները Smart Energy-ի կողմից 2017-2022թթ մշտապես արժանացել են «Լավագույն ֆոտովոլտային վահանակներ» մրցանակին, իսկ 2022թ. Bloomberg-ի կողմից  արժանացել են նաև «լավագույն արտադրող» տիտղոսին: Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք տեղադրել լավագույն վահանակները լավագույն արժեքաներով։

Նախագծման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են հաշված օրերի ընթացքում։ Ընդամենը 2-5 օրվա ընթացքում Դուք կունենաք Ձեր սեփական արևային կայանը։ Արևային կայանի տեղադրման աշխատանքներից հետո հետագա սպասարկման համար ևս երաշխավորում ենք որակ և արագություն։

Ճշտի՛ր, թե որքանով է շահութաբեր քեզ համար արևային էլեկտրամատակարարման անցնելը