Ինչպե՞ս խնամել արևային վահանակները

Բոլորիս է հայտնի, որ արևային կայանները տեղադրվում են դրսում, ինչը ենթադրում է, որ դրանք պարբերաբար ենթարկվում են բնական երևույթների ազդեցությանը: Ձյունը, փոշին, անգամ թռչնաղբը կարող են խոչընդոտ հանդիսանալ արևի ճառագայթների կլանման համար: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ այդ խոչընդոտների վերացման անհրաժեշտություն է առաջանում: 

Սակայն պետք է հիշել, որ որոշ ժամանակավոր խոչընդոտներ, ինչպիսիք են փոշին, ծառի տերևները և նման թեթև մասնիկները կարող են նաև ինքնավերանալ անձրևի կամ քամու հետևանքով: Ուստի խորհուրդ չի տրվում յուրաքանչյուր ընկած տերևի համար ջանք թափել և լվանալ արևային կայանը: Դա կարելի է անել, օրինակ, 6 ամիսը մեկ անգամ կամ ելնելով անհրաժեշտությունից:

Արևային վահանակենրի խնամքը ամռան ամիսներին

Ամառը, ինչպես նաև գարնան և աշնան տաք ամիսները, համեմատաբար  “անհոգ” ամիսներ են համարվում արևային վահանակների խնամքի համար: Սակայն, որոշ եղանակային երևույթներ կարող են վահանակների մաքրման պատճառ դառնալ: Օրինակ, ուժգին անձրևները, քամու փոթորիկները կարող են արևային կայանների վրա մեծ քանակությամբ աղբ կուտակել՝ ծառի ճյուղերի, տերևների, փոշու և ավազի տեսքով: Դրանք կարող են խոչընդոտել արևային կայանի աշխատանքի արդյունավետությանը: Ուստի նորմալ արտադրողականություն ունենալու համար անհրաժեշտ է մաքրել աշխատանքային մակերեսները:

Դա կատարվում է 2 եղանակով՝ վահանակների ինքնուրույն մաքրում կամ մաքրում հատուկ գործիքների և սարքավորումների միջոցով:

vahanakneri khnamqy dzmrany

Արևային վահանակների խնամքը ձմռանը

Արևային կայանների սեփականատերերը ձմռանը հաճախ ստիպված են դիմակայել թաց ձյան, մերկասառույցի և երբեմն ուժեղ քամու հետևանքներին: Ձյունը կարող է խանգարել վահանակի արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև իր ծանրությամբ վնասել վահանակը: Որոշ չափով օգնություն կարող է լինել վահանակները տան տանիքին թեքությամբ տեղադրելը: Թեք մակերեսից ձյունը հեշտությամբ գլորվում է ցած և հնարավորինս զերծ մնում սառցակալումից: 

 

Այնուամենայնիվ, ձմռանը, վահանակների արդյունավետ աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է ժամանակին մաքրել արևային մարտկոցների մակերեսը:

Հավանաբար ամենապարզ և ամենատարածված միջոցը ձյունը ձեռքով հեռացնելն է: Վերցնելով սովորական ավելը, դուք կարող եք մաքրել վահանակի վրայի ձյունը և ավելացնել ձեր արևային կայանի արտադրողականությունը: Չնայած, հարկ է նշել, որ մաքրման այս մեթոդը արդյունավետ և անվտանգ է, եթե ֆոտոմոդուլները տեղադրված չեն բարձր մակարդակի վրա և հեշտությամբ կարելի է մոտենալ: Հակառակ դեպքում, եթե պանելները գտնվում են բարձրության վրա և դժվար հասանելի են, կարող եք սայթաքել և վնասել ձեզ՝ ընկնելով տանիքից, դուք պետք է օգտագործեք երկար բռնակով հատուկ խոզանակ: Այսպիսով, կանգնելով գետնին, կարող եք հեշտությամբ հեռացնել ձյունը առանց որևէ ռիսկերի:

Ճշտի՛ր, թե որքանով է շահութաբեր քեզ համար արևային էլեկտրամատակարարման անցնելը